«Դատապարտում ենք և պահանջում». «Ժառանգության» հայտարարությունը Վ.Ավետյանի սպանության առնրությամբ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության փաստի կապակցությամբ, որում ասվում է.

«Այսօր Զեյթունի քաղաքացիական գերեզմանոցում կայացել է 35-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությունը: Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից Վահեի հարազատներին առաջարկվել էր Վահեին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն նրանք մերժել էին այդ առաջարկը:

Բազմահազարանոց սգո թափորի մասնակիցները ոչ միայն Վահե Ավետյանին ճանաչողներն էին, այլ նաև մտավորականներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ և ՀՀ քաղաքացիներ:

Ներկաների թվում էին դերասան Սոս Սարգսյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, «Ժառանգության» ու ՀԱԿ պատգամավորներ, «Դաշնակցություն» կուսակցության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Հուղարկավորության արարողությունից հետո, մահվան թափորի մասնակիցները լուռ երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Նրանց երթուղին անցնում է Դավիթ Անհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ ուղղությամբ:

Նշենք, որ այսօր և վաղը լռության օրեր են հայտարարված, իսկ մյուս օրը տեղի կունենա բողոքի ակցիա՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում