Ռուսաստանը դեմ է Կասպիցի բաժանմանը

Ռուսաստանը հանդես է եկել Կասպից ծովի բաժանման այն սկզբունքի դեմ, որով ծովը կբաժանվի ըստ պետությունների ափամերձ հատվածի: Այս մասին հայտարարել է Իգոր Բրատչիկովը, ով Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ դեսպանն է:

«Ռուսական կողմը չի պաշտպանում Կասպից ծովը մասերի բաժանելու գաղափարը», -հայտարարել է դիվանագետը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Կասպից ծովի ստատուսի շուրջ ընթացող բանակցություններում առկա էական պրոգրեսի մասին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում