Ալիևի թվիթերյան շքերթը մեկնարկել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես թե կրկին հիշել է թվիթերյան իր խաղալիքի մասին և սկսել ամեն վայրկայնը մեկ գրառումներ կատարել իր միկրոբլոգում:

Այսօրվա գրառումների շարքը բացել է թուրք եղբայրներին նվիրված թվիթը, որում նշվում է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները գագաթնակետում է: Այնուհետև հիշատակումներ է կատարում միմյանց հետ անցած դարավոր ուղու, էներգետիկ համագործակցության և դարի պայմանագրի վերաբերյալ:

Ալիևը չի շրջանցել նաև Արցախյան հակամարտության թեման՝ նշելով, որ այս հարցի շուրջ Թուրքիան մշտապես արդարացի դիրքորոշում է ցուցաբերել:

Այնուհետև Ադրբեջանի բռնապետը անցում է կատարում միջազգային կազմակերպությունների որոշումներին, որոնք վերաբերում են հակամարտությանը:

Սակայն Ալիևը հիշատակում է  որոշումների միայն այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի պարտականություններին՝ չշեշտելով, որ դրանք պետք է կատարվեն այն բանից հետո, երբ Ադրբեջանը կկատարի պարտավորությունների իր մասնաբաժինը:

Ալիևը բողքում է, որ համանախագահների ջանքերը արդյունքներ չեն տալիս՝ բնականաբար սեփական մեղքերը բարդելով հայկական կողմի վրա:

Հատկանշական է, որ գրառումների այդ շարքում Ալիևը հակասում է ինքն իրեն՝ նշելով, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այս գրառումից պարզ է դառնում, թե ինչու համանախագահների ջանքերը արդյունքներ չեն տալիս. չէ՞ որ կոնֆլիկտի լուծումը, համաձայն ձեռք բերված բանակցությունների, պետք է հիմնված լինի երեք հիմնական սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորշման իրավունք, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում և ուժի կիրառման բացառում:

Իսկ Ալիևը հրապարակայնորեն հայտարարում է, որ հետ չի կանգնի իր սկզբունքներից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում