Ս.Սարգսյանը Վ.Յանուկովիչի հետ քննարկել է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր
Նմանատիպ
Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:
Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և Կիև ժամանած այլ բարձրաստիճան հյուրերի հետ «Օլիմպիյսկի» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012»-ի փակման արարողությանը և դիտել առաջնության եզրափակիչ խաղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում