Էդ.Նալբանդյանն ընդունել է Ալբանիայի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Դաշնոր Դերվիշիին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով առավել արդյունավետ կօգտագործվի առկա ներուժը հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար, և որ դեսպան Դերվիշին իր ներդրումը կունենա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ փոխգործակցության համար նոր ուղիներ ստեղծելու, զարգացնելու և ընդլայնելու
գործում:

Դեսպան Դերվիշին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նշեց, որ Ալբանիան կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմանի կապերի զարգացման ու խորացման համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում