Էրդողանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում հրեաների հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Հրեաների համաշխարհային կոնգրեսի` Ռոնալդ Լաուդերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումն ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ Թուրքիայի նախագահականից արած պարզաբանման` հանդիպումը չեղյալ հայտարարելու պատճառը եղել է այն, որ Հրեաների համաշախարհային կոնգրեսը վերջին պահին խնդրել է փոխել հանդիպման ժամը:

Էրդողանը Նյու Յորք է ժամանել` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի աշխատանքներին: Թուրքական աղբյուրները հաղորդել են, թե իր այցելության շրջանակներում Էրդողանը հանդիպում է ունենալու ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում