«Կրոնական մոզաիկան Սիրիայում վտանգված է». Քեթրին Լիչ

«Եվս մեկ ողբերգական փաստ, որը տեսանք Սիրիայում: Իմ մտահոգությունն այն է, որ կրոնական մոզաիկան Սիրիայում վտանգված է»-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն՝ անդրադառնալով «Իսլամական պետության» զինյալների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը:

Դեսպանը վստահեցրեց, թե միջազգային հանրությունն ի դեմս ձևավորված կոալիցիայի, փորձում է կիրառելի ուղիներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում