1 միլիոն միգրանտներ չեն կարող մուտք գործել Ռուսաստան

Ռուսաստանն ավելի քան մեկ միլիոն օտարերկյա քաղաքացիներին զրկել է երկիր մուտք գործելու իրավունքից: Այս մասին սպետեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ-ի Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: 

«Այս պահի դրությամբ 990 հազար քաղաքացիների համար մեր դռները փակ են:Բնականաբար, ցուցակը գլխավորում են ԱՊՀ երկրները՝ Ուզբեկստանը (40%) Տաջիկստանը (20%), Ղրղզստան և Ադրբեջան», – թվարկել է Ռոմոդանովսկին:

Նրա խոսքերով, մուտքի արգելման ավտոմատ համակարգն իսկապես արդյունքներ է տալիս:

«Մենք այս տարի բավականին կրճատել ենք Կենտորանական Ասիայից ներգաղթյալների մասսայական մուտքը: Եվ մուտքի արգելումը բավանին արդյունավետ միջոց է անօրինական միգրացիայի դեմ պայքարում», – եզրակացել է ռուս պաշտոնյան:

Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում