Իտալիան սառեցրել է Պուտինի մտերիմ ընկերոջ բաժնետոմսերը

Իտալիայի ֆինանասական գվարդիան սառեցրել է ռուս բիզնեսմեն Արկադի Ռոտենբերգի 30 միլիոն եվրո արժողությամբ ակտիվները, որոնք դեռևս հուլիսին մտել էին ԵՄ-ի ԱՄՆ-ի կիրառած սանկցիաների ցուցակում: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera-ն:

Համաձայն տեղեկատվության, իտալական իշխանությունները կնքել են նրա բնակարանը և երեք վիլլաները, Վիտերբո մարզում եղած տունը:

Բացի այդ ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները սառեցրել են նաև Հռոմի կենտրոնում գտնվող 4 աստղանի հյուրանոցի բաժնետոմսերը: Նշենք, որ Ռոտենբերգ եղբայրները համարվում են Պուտինի լավագույն ընկերներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում