Գարիբաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է իր երկրում առկա խնդիրների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլինի, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 29-րդ հատուկ նստաշրջանում, ուշադրություն է հրավիրել իր երկրի ներքին տեղահանված մարդկանց խնդիրներին:

«Հակամարտությունների մի քանի ալիքի պատճառով Վրաստանում ավելի քան 450 հազար մարդ դարձել են ներքին տեղահանվածներ: Նրանց տուն վերադառնալու իրավունքը նախկինի նման ոտնահարվում է, քանի որ նրանց անվտանգության երաշխիքներ չեն տրամադրվում, բարի կամքով և արժանապատիվ վերադարձ չի ապահովվում»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Նա ընգծել է, որ Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ բարելավվելու ներքին տեղահանվածների կյանքի պայմանները:

Գարիբաշվիլին հայտարարել է նաև, որ վերջին 20 տարիների ընթացքում Վրաստանը հաջողությունների է հասել մայրական մահացությունների կրճատման և անցանկալի հղիությունների կանխարգելման հարցում: Միևնույն ժամանակ Վրաստանի երիտասարդ ղեկավարը նկատել է, որ դեռ շատ գործեր պետք է անեն՝ բարելավելու երկրի բնակչության կենսամակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում