Իսրայելը սիրիական ռազմօդուժի ինքնաթիռ է խփել

Իսրայելի ՀՕՊ համակարգերը խփել են Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին, որը հայտնվել է երկրի տարածքում: Թռչող սարքը վայր է ընկել Քունեյթրա քաղաքի մերձակայքում, Հոլանի բարձրունքի սիրիական մասում:

Այս միջադեպը 29 տարիների մեջ առաջին անգամն էր, որ իսրայելական զինվորականները սիրիական օդաչուով ինքնաթիռ են խփել:

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնն ընգծել է, որ սարքը օդային տարածք է մտել սպառնալից վիճակով, սակայն կարծիք կա, որ նրանց նպատակը Սիրիայում գտնվող իսալմիստների դիրքերին վնասելն է:

Քունեյթրան դարձել է սիրիական բանակի և Ալ նուսրայի զինվորների դեմ պայքարի հիմնական օջախներից մեկը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում