Գերմանիայում կայացել է համաժողով՝ «Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով
Նմանատիպ
Հունիսի 29-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը մասնակցեց Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի Քիլ քաղաքի Քրիստիան-Ալբրեխտ համալսարանի Արևելյան Եվրոպայի իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողովին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկավ Քիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան պր-ն Ալեքսանդր Թրունկը, ով որպես իրավագետ-փորձագետ առիթներ է ունեցել այցելելու տարածաշրջանի երկրները:
Համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ներկայացրեց ՀՀ տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ելույթներից հետո համաժողովի մասնակիցները զեկուցողներին ուղղեցին հարցեր:
Նույն օրը դեսպան Մարտիրոսյանը հանդիպեց Քիլի համալսարանի փոխնախագահ պր-ն Թոմաս Բոշի հետ: Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ զարգացման առաջնայնությունները և կրթական բնագավառի ներկա իրավիճակը: Ձեռք բերվեց Քիլի համալսարանի և հայկական որևէ ԲՈւՀ-ի միջև համագործակցության հեռանկարների հնարավորությունը ուսումնասիրելու պայմանավորվածություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում