Ադրբեջանը,Թուրքիան և Վրաստանը՝միասնական ռազմական միավորում ստեղծելու ճանապարհին
Նմանատիպ
Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրցանիսի ուսումնական կենտրոնում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի զինվորականների մասնակցությամբ տեղի է ունենում համակարգչային-հրամանատարա-շտաբային դասընթացներ: Այս մասին տղեկացնում է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
Դասընթացի նպատակը բազմազգ խմբի ձևավորումն է, որը կզբաղվի խողովակաշարերի պահպանության համար ռազմավարական փոխգործակցությամբ: Խոսքն առաջին հերթին Բաքու-Թբիլիսի- Ջեհյան նավթամուղի մասին է, որն անցնում է վրացական տարածքով:
Վերջերս Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի պաշտպանության նախարարները Նախիջևանում նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել նավթամուղերի պաշտպանության նպատակով համատեղ ռազմական խմբեր ստեղծելու վերաբերյալ:
Ռազմա-վերլուծական «Արսենալի» հրատարակչության խմբագիր Իրակլի Ալադաշվիլին կարծում է, որ համակարգչա-հրամանատարաշտաբային դասընթացները միասնական ռազմական միավորում ստեղծելու ճանապարհին կատարված առաջին քայլն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում