ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը. հայտարարություն
24/09/2014 11:53
Նմանատիպ
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։
«Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:
Ինչպես նշել է պետքարտուղար Քերրին, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը»,-ասվում է հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում