Ադրբեջանի ռազմական օդաչուներն F-16 կործանիչներով առաջին թռիչքն են կատարել

Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի օդաչուները թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շրջանակներում, չորեքշաբթի օրն առաջին անգամ թուրք օդաչուների հետ համատեղ F-16 կործանիչներով թռիչքներ են կատարել: Այս մասին տեղեկացնում է Trend-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:

Զորավարժությունների ընթացքում ստուգվել է ավիացոիոն տեխնիկայի ընդհանուր մարտական պատրաստավածության աստիճանը և նմանատիպ ինքնաթիռների օգտվելու օդաչուների վարպետությունը:

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչ հոկտեմբերի 3-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում