Իրանը ԵՄ-ի համար վստահելի էներգետիկ գործընկեր կարող է լինի

Իրանը կարող է Եվրոպայի համար էներգառեսուրսների ապահովման վստահելի աղբյուր լինել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր ավստրիացի գործընկերոջ՝ Հայնց Ֆիշերի հետ հանդիպման ժամանակ:

 «Իրանը էներգետիկ տեսանկյունից ունիկալ կարգավիճակ ունի, այդ պատճառով էլ Եվրոպայի համար կարող է հուսալի մատակարար լինել»- Ռոուհանիի խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները:

 «Մենք պատրաստ ենք ապահովել բնական գազի տեղափոխումը Եվրոպա՝ Ավստրիայի միջոցով»,-նշել է Իրանի նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում