ԵԽԽՎ նախագահին Ադրբեջանում սվիններով դիմավորեցին

Պաաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԵԽԽՎ նախագահ ԱՆՆ Բրասերը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Միլլի Մեջլիսի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում ադրբեջանական իշխող կուսակցության ներկայցուցիչները բավականին հանդուգն են իրենց պահել՝ մեղադրելով ԵԽԽՎ-ին Հայաստանի նկատմամբ միջոցառումներ չձեռնարկելու մեջ: Ադրբեջանը ծիծաղելիորեն փորձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը համեմատության մեջ դնել Ադրբեջանում տիրող անմխիթար վիճակի հետ:

Ադրբեջանական կողմը մեղադրել է ԵԽԽՎ-ին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ և նշել, որ նման դիրքորոշումը իրենց երկրում հիասթափություն է առաջ բերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում