Թուրքիան ի՞նչ է տվել «Իսլամական պետությանն» իր գերիների դիմաց. Al-Monitor

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական այցով Թուրքիայում էր գտնվում ՝ կոչ անելով միանալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար ստեղծված կոալիցիային, սակայն թուրքական կառավարությունը հաստատակամորեն մերժում էր՝ նշելով, որ ահաբեկիչների ձեռքում գերի է պահվում Թուրքիայի 49 քաղաքացիներ:

Թուրքիան մեկ շաբաթվա ընթացքում կարողանում է հատուկ օեպրացիա իրականացնել և ազատել սեփական երկրի քաղաքացիներին, իսկ Էրդողանի հռետորաբանությունը կտրուկ փոխվում է՝ բարձրաստիճան հարթակներում հայտարարելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարին միանալու պատարաստակամության մասին:

Էրդողանը, Դավութօղլուն և թուրքական մնացած բարձրաստիճան պաշտոնյանները հրաժարվում էին մեկնաբանել, թե ինչ համաձայնության են եկել ԻԼԻՊ-ի հետ, որ կարողացել են փրկել թուրք պատանդներին: Իսկ ահա Al-Monitor-ի թուրք սյունակագիր Մեթթին Թյուրքանը փորձել է մեկնաբանել կատարվածը:

Ստորև կներկայացնենք Թյուրքանի դիտարկումները:  Ինչպես արդարացիորեն նկատում է հեղինակը Մոսուլում պահվող 49 թուրք գերիների ազատ արձակման փաստը բազմաթիվ հարցականներ է առաջացնում:

Այդ հարցականներն էլ ավելի են շատանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Նյու Յորքի արտաքին հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ. «Դրան հնարավոր չէր լինի հասնել, եթե չլինեին բանակցությունները: Դու ստիպված ես կապ պաշտպանել, սակայան ո՞ւմ հետ, ինչպե՞ս այն կաշխատի: Երբ մենք ասում ենք օպերացիա բառը մարդիկ միայն պատկերացնում են օդային հարվածներ, պայթուցիկներ, զենք ու զինամթերք: Սակայն օպերացիան միայն դա չէ: Օպերացիաները երբեմն քաղաքական են, դիվանագիտական կամ քաղաքացիական: Եվ նրանք ներառում են բանակցություններ, կապերի հաստատում»:

Էրդողանի թվարկածները ամրապնդեցին գերիների փոխանակման մասին կասկածները: Համաձայն Հուրիեթի  հոդվածագրի, թուրք գերիների փոխանակման դիմաց տրվել է մի խումբ, որն ընդգրկում է Ալ Քայիդայի իրաքյան թևի առաջնորդի՝ Աբու Մոսաբ Զարքավայի կնոջը  և երեխաներին:

ԻԼԻՊ-ի գերիների արձակման սիրիական արդյունքը Լիվա ալ Թավհիդ Բրիգադեսն է, ով Սիրիայի ազատ բանակի կազմում գործող Մուսուլման եղբայրների կողմնակիցն էր: Լիվա ալ Թավհիդը առաջիններից էր, ով իր վրա վերցրեց 2012թ-ի դամասկոսյան պայթյունները, որի արդյունքում զոհվեցին Բաշար Ասսադի բարեկամները մի շարք սիրիական պաշտոնյաներ:

Թուրքական կառավարոթւայն Լիվա ալ Թավհիդի հետ սերտ հարաբերությունները գաղտնիք չեն: Թուրքական պրո-կառվարական մեդիան կոծկում էր Լիվա Ալ Թավհիդի ղեկավարությամբ կատարված մասսայական սպանությունները Սիրիայում:

Թուրքիայի անվտանգության աղբյուրները,ովքեր չեն ցանկացել ներկայանալ Al Monitor—ի հետ զրույցում նշել են, որ Թուրքիան գերիների փոխանակման համար ԻԼԻՊ-ի ոչ մի մարտիկ չի տվել,  չի եղել նաև ուղղակի փրկագին: Այնուհանդերձ  հարց է առաջանում, թե ինչ է խոստացել թուրքական կառավարությունը Լիվա ալ Թավհիդին իր պատանդներին ազատ արձակելու դիմաց:

Անվտանգության մարմինների աշխատակիցները նշել են, որ դրանից առաջ փոխանակման հինգ փորձ է կատարվել, սակայն դրանք չեն արդարացրել իրենց: Որո՞նք  են դրանց պատճառները: Նախքան ամերիկյան օդային հարվածներն ԻԼԻՊ-ն իրեն հաղթող էր զգում և ոչ մի արտաքին ճնշում չկար գերիների հանձնման համար:

Օդային հարվածներից հետո, ԻԼԻՊ-ում կոշտ քաղաքականության կողմնակիցների դիրքերը բավականին թուլացան և ավելի հզորացան Մոսուլում գերիների խորհրդի և Նախշաբանդի դիրքերը, որոնք ջերմ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, և ազդեցին թուրք գերիների ճակատագրի վրա: Մենք պետք է ընդունենք, որ ԱՄՆ-ի հարվածները նպատակային էին: ԱՄՆ-ի օդային հարվածները Ռաքքայում, Դէր Զորում և Աբու Քամալում, նպատակ ունենալով կտրել ԻԼԻՊ հաղորդակցությունը, օգենցին սունի բլոկի ուժեղացմանը, որոնք բավականին առանձացվել են ԻԼԻՊ-ից:

Այս արդյունքները դարձան նոր ռազմավարության ուղենիշերից մեկը: Սկզբում ԻԼԻՊ-ին մասնատել, ապա մարգինալացնել կոշտ ռազմավարության կողմնակիցներին և ԻԼԻՊ-ի մասնատված տարրերին միացնել սուննի բլոկի հետ: Սա էր լուծումը, որ Թուրքիան ցանկանում էր: Սուննիների ուժեղ ռեակցիան միայն կարող էր  թուլացնել ԻԼԻՊ-ին:

Երկրորդ, կապեր են եղել նաև Թուրքիայի և Քրդական տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչների հետ՝ ռազմական օպերացիա իրականացնելու նպատակով, սակայն ոչի մի առաջընթաց չի արձանագրվել:

Բացի այդ Իրաքի քրդերի և PKK-ն ու Դեմոկրատական միավորում կուսակցության միջև աճող անհամագործակցությունը, մեծ խոչընդոտ է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:

Վերջապես, փոխանակման ձախողման հիմնական պատճառը ԻԼԻՊ-ի և Լիվա ալ Թավհիդի միջև իշխանության համար մղվող պայքարն էր: Լիվա ալ Թավհիդի մոտ պահվող ԻԼԻՊ-ի գերիների դիմաց պահանջում էին թուրք գերիներին, սակայն ԻԼԻՊ-ը չէր վստահում Լիվա ալ Թավիդհին:

Սկզբում Թուրքիան առաջարկել է ԻԼԻՊ-ի գերիներին տեղափոխել Մոսուլ, սակայն ԻԼԻՊ-ը հրաժարվել է: Այնուհետև Թուրքիան ռիսկի է դիմել և գերիներին տեղափոխել Սիրիայի հետ սահմանային Աքցակալայի մոտակայք: Թուրքական հետախուզությունը հետևել է, թե ինչպես են թուրք գերիներին բերում ԻԼԻՊ-ի զինյալները և ԻԼԻՊ-ի գերիներին Լիվա էլ Թավհիդը:

Եվ ահա փոխանակումը կատարվել է, սակայն, ինչպես արդարացիորեն նկատում է հոդվածագիրը, առայժ պարզ չէ, թե Թուրքիան ինչ է խոստացել Լիվա ալ Թավհդիդին այս ամենի դիմաց:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում