Չորեքշաբթին առանց կորուստների առաջին օրն Էր երկար ամիսներ ի վեր. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ չորեքշաբթին իր երկրի համար առանց կորուստների առաջին օրն Էր երկար ամիսներ ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ երկար ամիսներ ի վեր առաջին օրն Էր, երբ Ուկրաինան ոչ մի զոհված չի ունեցել: Սա իրական զինադադարի առաջին օրն Է»,- սեպտեմբերի 25-ին գրել Է նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Մինչդեռ Ուկրաինայի նախագահը հանձնարարել Է հանրապետության կառավարությանը՝ շտապ կարգով լուծել Ռուսաստանի Դաշնության հետ Ուկրաինայի սահմանի անցակետերը ժամանակավորապես փակելու հարցը: Ինչպես նշվում Է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի որոշման մեջ, խոսքը վերաբերում Է ավտոմեքենաների, ծովային տրանսպորտի, հետիոտների, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ «հաղորդակցության այլ տեսակների» համար սահմանի հատման արգելքին:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել Է, որ Կիեւը մտադիր Է Ռուսաստանի հետ սահմանում պաշտպանական ամրությունների ժամանակակից հզոր համալիր կանգնեցնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում