ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարը կայցելի Ադրբեջան

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) ղեկավար Հելեն Քլերքը հոկտեմբերի 1-4-ը կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Այցի շրջանակում Քլերքը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Ադրբեջան կատարելիք այցի հիմնական նպատակը կլինի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ադրբեջանական կառավարության իրականացրած քայլերին տեղեկանալը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի վերջին այցն Ադրբեջան տեղի էր ունցել 1996 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում