Լիբանանյան բանակը 450 զինյալների է գերի վերցրել

Լիբանանյան բանակը սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում՝ Արսալ քաղաքից ոչ հեռու, 450 զինյալների է գերի վերցրել, որոնց թվում հնարավոր է լինեն ԻԼԻՊ խմբավորման անդամներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, բանակը ջանքեր է գործադրում՝ կանխելու Արսալ քաղաքը որպես հենակետ օգտագործելու զինյալների մտադրությունը:

Վերջին շրջանում Արսալ քաղաքը բախումների թիրախում է հայտնվել: Բանակի հետ բախումների հետևանքով տասնյակ զինյալներ էին սպանվել, լիբանանյան բանակի զինծառայողներ առևանգվել: Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով օժանդակել առևանգված զինվորներին ազատ արաձակելու հարցում:

Ընդդիմադիր խմբավորումները լիբանանյան բանակին մեղադրում են Հըզբոլլահի հետ համագործակելու մեջ , որի անդամները Սիրիայում կռվում են ընդդիմության դեմ:

Արսալ քաղաքում այժմ բնակվում են ավելի քան տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ:

Սիրիական հակամարտության ընթացքում Լիբանանի հատկապես հյուսիսային շրջանները բախումների թիրախում են հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև հակամարտության պատճառով: Բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում