Ժիրինովսկին ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ժամանել է Ադրբեջան:Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Նշվում է, որ ռուս քաղաքական գործչի այցի ծրագիրն առայժմ հայտնի չէ: Սակայն մի շարք լրատվամիջոցներ փաստում են, որ Ժիրինովսկին վերջին պահին հրաժարվել է այցելել Բաքու:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն նշում է, որ Ժիրինովսկին Ադրբեջան է գալիս Միլլի Մեջլիսի հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում