Քեմերոնը Իրանի հետ համագործակցությունը իրատեսական է համարում

Մեծ Բրիտանիայի վարչապետը դիտարկում է Իրաքում իսլամիստների դիրքերին հասցվող ավիահարվածների իրենց զինվորականների մասնակցության  հարցը: Այս  մասին վերջինս հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի ելույթի ժամանակ:

Քեմերոնն իր ելույթում հայտարարեց, որ եկել է Իսլամական պետության դեմ պայքարելու նոր փուլի ժամանակաշրջանը:

Քեմերոնը պատրաստվում է խնդրել բրիտանացի օրենսդիրներին թույլ տալ մասնակցել ռազմական գործողություններին՝ պաշտպանելով ամերիկյան դիրքերն այն հարցում, որ իսլամիստների հետ պատերազմում կարևորագույն դեր կարող է խաղալ նաև Թեհրանը:

Սակայն նա հրաժարվել է դամասկոսյան իշխանությւոնների հետ համագործակցությունից:

«Իրանին պետք է շանս տրվի ապացուցելու, որ նա կարող է լուծման, այլ ոչ թե խնդրի մի մասնիկը լինել: Այսօր ես հանդիպել եմ նախագահ Ռոուհանիի հետ:Մենք շատ հարցերում տարբեր մոտեցումներ ունենք, սակայն իրանական առաջնորդները կարող են օգնել մեզ պայքարել ԻԼԻՊ-ից եկող սպառնալիքների դեմ»,- բրիտանացի վարչապետի խոսքերն է մեջբերում  Euronews-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում