ԵԱՀԿ-ն տարվել է ադրբեջանական խավիարով

Landmark բիզնես կենտրոնի աշխատակիցները, որտեղ տեղակայված է նաև ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը, նկարել են Բաքվում ԵԱՀԿ նոր համակարգող Ալեքսիս Շահտախտինսկու շնորհավորական բացիկը:

Նկարից պարզ է դառնում, որ Շահտախտինսկուն իր ծանոթներից մեկը շնորհավորական բացիկի հետ մեկտեղ նվիրել է նաև ադրբեջանական սև խավիար:

«Սիրելի Ալեքս, շնորհավորում եմ: Գիտեմ, որ դուք շատ եք սիրում սև խավիար: Այդ պատճառով էլ հուսով եմ, որ իմ նվերը ձեզ դուր կգա», – գրված է բացիկի մեջ, որին ամրակցված է նաև Ադրբեջանում սև խավիարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների մեկի նշանը:

Նման շռայլ նվերի հեղինակը հայտնի չէ: Սակայն անկախ ամեն ինչից սա հանգեցնում է խավիարային դիվանագիտության սկանդալին, երբ եվրոպացի պաշտոնայներին մեղադրում էին ադրբեջանական կողմից ճոխ նվերներ, այդ թվում նաև սև խավիար ստանալու մեջ;

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում