Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նորսուլթան Նազարբաևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, որտեղ իր ղազախ գործընկերոջ հետ կմասնակցի երկու երկների միջտարածաշրջանային համագործակցության 9-րդ ֆորումին: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը:

Ֆորումի նիստից առաջ, երկու երկների նախագահները առանձնազրույց կունենան, որի ժամանակ նախատեսվում է քննարկվել ռուս- ղազախական հարաբերությունների ակտուալ հարցերը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն  գործընթացի խնդիրները:

Նմանատիպ ֆորում անցկացվում է սկսած 2003թ-ից: Նախորդ նիստը կայացել էր Եկատերինբուրգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում