ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանում կլինեն հուլիսի 10-ին
03/07/2012 16:50
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջանում կլինեն հուլիսի 10-ին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Իգոր Պոպովին:
ՌԴ համանախագահը հայտնել է, թե տարածաշրջանային այցը մեկնարկելու է Բաքվից, որից հետո համանախագահաները մեկնելու են Արցախ, իսկ այնուհետև՝ Երևան:
Ի.Պոպովը նշել է, թե այցի ընթացքում քննարկումներ են անցկացվելու նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի, երկու երկրների արտգործնապարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու է արտգործնախարարների փարիզյան բանակցությունների արդյունքները, հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակն ու կարգավորման հեռանկարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում