ԵՄ-ն ձգտում է ՌԴ-ի հետ ժամանակավոր համաձայնության հասնել

Ռուսական գազի Եվրոպա մատակարրումների դադարեցման սպառնալիքը և Մոսկվայի ու Կիևի վառելիքի գնի վերաբերյալ վեճը Եվրահանձնաժողովի վերջին նիստի քննարկամն գլխավոր թեման էր: Եվրահանձնաժողովը հույս ունի հասնել ժամանակավոր համաձայնության, որպեսզի ապահովի ռուսական գազի Ուկրաինա մատակարարումը: Փորձագետները կասկածում են Մոսկվայի հետ համաձայնություն գալու վրա:

Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը հայտարարել է ստրես- տեստերի հաջող անցկացման վերաբերյալ, այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինա մատակարարումը:Միևնույն ժամանկ վերջինս նշեց, որ ԵՄ-ի համար առաջնային է խուսափել վատագույն սցենարներից: Այս մասին տեղեկացնում է Deautche welle-ն

«Մենք կցանկանանք սեպտեմբերի 26-ին կայանալիք Եվրոպա-Ռուսաստան-ԵՄ եռակողմ հանդիպման ժամանակ գազի ծավալների վերաբերյալ անցումային համաձայնագիր ստորագրել, հասնել ժամանակավոր համաձայնագրի և Ռուսաստանից գազ ստանալ արդար շուկայական գներով, ինչպես ԵՄ-ի այնպես էլ նրա շրջանակներից դուրս»,- հայտարարել է եվրահանձնակատարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում