Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՀՔԾ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահրամ Շահինյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությանն առընչվող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության պահանջված լինելը եւ այն խորացնելու պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում