Թուրքիայի նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահին

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները սեպտեմբերի 25-ին քննարկել են ահաբեկչական խմբերից և սիրիական ճգնաժամից եկող սպառնալիքները: Այս մասին տեղեկացնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով թուրք պաշտոնյաներրին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է Բարաք Օբամայի հետ նախքան ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը: Վերջիններս, համաձայն Huriyet-ի մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրների, հանդիպել են հյուրանոցում:

Երկու երկրների առաջնորդներն ընգծել են Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցության անհրաժեշտությունը տարածաշրջանում առկա ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի համատեքստում:

Էրդողանն ու Օբաման համաձայնության են եկել սերտ համագործակցության մեջ մնալ մերձավորարևելյան ճգնաժամի ընթացքում: Էրդողանի և Բայդենի հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում