Թուրք-ամերիկյան ընկերությունը Անկարայում ռազմական ուղղաթիռներ կարտադրեն

Թուրքիան ամերիկյան Sikorsky ընկերության հետ համատեղ սկսում է ռազմական ուղղաթիռների արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է “Sabah-ը:Համատեղ արտադրված ուղղաթիռները կմատարկարավեն Աֆրիկա և Մերձավոր Արևելք:

Համատեղ ձեռնարկությունը կբազավորվի Անկարայում: Նախատեսվում է, որ Sikorsky ընկերությունը այս կապակցությամբ իր պաշտոնական ներկայացուցչությունը կբացի Թուրքիայում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ համատեղ արտադրությունը պետք է սկսված լիներ ընթացիկ տարվա առաջին կեսին: Այս կապակցությամբ կողմերն ավելի վաղ 3,5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էին ստորագրել, որի շրջանակներում, առաջին էտապում նախատեսված է 109 ռազմական ինքնաթիռների կառուցում:

Ամերիկյան Sikorsky ընկերությունը և Թուրքիայի ռազմական արդյուանբերության նախարարությունը համատեղ արտադրություն հիմնելու վերաբերյալ բանակցություններ սկսել են դեռևս 2010թ-ին: Վերջին տարիներին թուրքական ռազմական արդյունաբերությունը կենտրոնացած է սեփական արտադրության ստեղծման և արտադրության վրա: Թուրքիային հաջողվել է հասնել ինքնաբավության 54 տոկոսին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում