Վրաստանի մասնակցությունը կոալիցիային սիմվոլիկ է.Գարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել Է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիային իր երկրի մասնակցությունը միայն խորհրդանշական բնույթ կկրի, վրացի ոչ մի զինվոր չի միանա դրան, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:

Այս շաբաթ ԱՄՆ-ը, Բահրեյնի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի մասնակցությամբ, սկսել Է հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: Ավելի ուշ կոալիցիային միացել Է Ֆրանսիան:

«Կոալիցիային Վրաստանի մասնակցությունը խորհրդանշական կլինի: Անվտանգության խորհրդի նիստում մենք պայմանավորվեցինք, որ այդ կոալիցիային Վրաստանի մասնակցությունը կլինի միայն մարդասիրական, ռազմական որևԷ օգնություն չի պլանավորվում, և ոչ մի զինվորական դրանում ներկայացված չի լինի»,-ասել Է Գարիբաշվիլին, որը Նյու Յորքում մասնակցում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին:

Ընդսմին Գարիբաշվիլին հերքել Է սիրիացի ապստամբների համար վարժական կենտրոնի հնարավոր ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը: «Մեր տարածքում վարժական կենտրոնի ստեղծում չի պլանավորվում, դա սխալ տեղեկատվություն Է»,-նշել Է Գարիբաշվիլին:

«Իսլամական պետության» դեմ պայքարին Վրաստանի մասնակցության հարցն ակտուալ դարձավ Foreign Policy հրատարակության կողմից հոդվածի հրապարակումից հետո, որի համաձայն՝ Վրաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել Է իր տարածքում հակաահաբեկչական կենտրոն ստեղծել սիրիացի ապստամբներին մարզելու համար:

Վրաստանի պաշտոնական կառույցները կտրականապես հերքել են այդ տեղեկատվությունը, նշելով, որ Վրաստանը աջակցում Է ահաբեկչության դեմ պայքարին միջազգային հանրակցության դեմ ջանքերին: Բայց, ինչ վերաբերում Է ԻՊ-ի դեմ ստեղծված կոալիցիային, դրան Վրաստանի մասնակցությունը սահմանափակվում Է հումանիտար առաքելություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում