Պատգամավորները Օլանդին նախազգուշացնում են միջազգային իրավունքը խախտելուց

Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից պատգամավորները Ֆրանսիայի ղեկավարությանը նախազգուշացնում են այնպիսի գործողություններից, որոնք կարող են խախտել միջազգային իրավունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AFP գործակալությունը:

«Միջազգային իրավունքը երկրաչափական փոփոխական չԷ: Չի կարելի միակողմանի կարգով հարվածներ հասցնել Սիրիային եւ միեւնույն ժամանակ ռուսներին հանդիմանել Ուկրաինայում նրանց գործողությունների համար՝ իրական եւ ենթադրյալ»,-ընդգծել են պատգամավորները:

Բացի այդ, ֆրանսիացի պատգամավորները հորդորել են ձեռնպահ մնալ ԶԼՄ-ներում իրադրության չափազանցված լուսաբանումներից, քանի որ դա կարող Է ձեռնտու լինել ահաբեկիչներին եւ հանգեցնել նրանց թակարդն ընկնելուն:

Իր հերթին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խիստ քննադատության է ենթարկել հանրապետության գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությունը: «Ֆրանսիացիներն զգում են, որ պետական իշխանության գագաթին գտնվող մարդիկ մոլորված են, խլացած, անկարող նվազագույն իսկ դրական գործողություն կատարելու, չունեն ռազմավարություն, հեռանկարներ»,- հայտարարել է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում