Աբխազիայի կառավարությունը վայր Է դրել լիազորությունները

Աբխազիայի նախարարների կաբինետը սեպտեմբերի 26-ին հայտարարել Է իր լիազորությունները վայր դնելու մասին: Հանրապետության կառավարության նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան հայտնել Է, որ «Աբխազիայի օրենքներին համապատասխան, կառավարությունը պաշտոնաթող Է լինում»:

Կառավարության նիստին մասնակցած հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել Է նախարարների կաբինետի պաշտոնաթողության մասին հրամանագիրը:

Միևնույն ժամանակ նա հանձնարարել Է կառավարության անդամներին՝ իրենց պարտականությունների կատարումը շարունակել մինչև նախարարների կաբինետի նոր կազմի ձևավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում