ՄԱԿ-ը Դոնեցկի մերձակայքում զանգվածային թաղումների հետաքննություն կանցկացնի

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության մոնիթորինգային առաքելությունը Ուկրաինայում հետաքննություն կանցկացնի Դոնեցկի մերձակայքում զանգվածային թաղումների վերաբերյալ հաղորդումների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտնել է վարչության մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին:

Իր հերթին ՌԴ-ի նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների զարգացման խորհրդի (ՄԻԽ) անդամ Մաքսիմ Շեւչենկոն հայտնել Է հաջորդ շաբաթ Դոնեցկ մեկնելու իր մտադրության մասին՝ հետաքննելու այդ շրջանում քաղաքացիների զանգվածային թաղումների փաստերը:

Մինչդեռ Ռուսաստանի եւ Ուկրաինայի օմբուդսմենների հովանու ներքո ստեղծված ռուս եւ ուկրաինացի իրավապաշտպանների առաքելությունը չի կարողանում ձեռնամուխ լինել Դոնեցկի մերձակայքում զանգվածային թաղումների հետաքննությանը: «Մենք այդ աշխատանքի համար չունենք փող, ռեսուրսներ եւ ուժեր»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին պարզաբանել Է ՄԻԽ-ի անդամ Սերգեյ Կրիվենկոն: Բացի այդ, նրա խոսքով՝ հետաքննության համար պայմանավորվածություններ են հարկավոր թաղումների շրջանը վերահսկող ուժերի հետ:

Սեպտեմբերի 23-ին հայտնի Է դարձել աշխարհազորայինների կողմից Դոնեցկի մերձակա թիվ 22 «Կոմմունար» հանքի շրջանում զանգվածային թաղումների մասին: Դրանցից մեկի հետազոտումից հետո դատաբժշկական փորձագետները եկել են այն եզրակացության, որ դրանցում մարդիկ սպանվել են մոտ տարածությունից գլխին արձակված կրակոցներով: Այդ տարածքը եղել Է ուկրաինացի ուժայինների եւ Ազգային գվարդիայի «Այդար» գումարտակի հսկողության ներքո:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ՌԴ խորհրդարանի, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջել են այդ փաստի միջազգային հետաքննություն անցկացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում