Ադրբեջանը Ղազախստան բենզին կարտահանի

Ադրբեջանական բենզինի առաջին մեծ խմբաքանակը 5000 տոննա ծավալով մոտ ժամանակներս կհասնի ղազախական շուկա: Այս մասին տեղեկացնում է Kapital.kz.–ը՝ մեջբերելով Ղազախստանի փոխնախարար Ուզակբայ Կարաբալի խոսքերը:

«Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնություն կա և հաջորդ շաբաթվա մեջ սպասում ենք 5000 տոննա տարողությամբ առաջին խմբաքանակին: Իսկ հետագայի համար նոր պայմանավորվածություններ ձեռք կբերենք», – նշել է Ուզակբայ Կարաբլին:

Ինչ վերաբերում է ռուսական բենզինին, ապա  Ռուսաստանի հետ կնքված 69 հազար տոննա բենզին ներկրելու պայմանագիրը ևս հաստատվում է: Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանից նավթամթերք ձեռք բերելու վրա դրված սահմանափակումները պետք է հանվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում