Վ.Սահակյան. «Ամեն տեղ ու անընդհատ նեմեցների մասին խոսելով՝ դրանց ակամա դարձնում եք ազգի հերոս»

Թատերագիր Վահրամ Սահակյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ամեն տեղ ու անընդհատ նեմեցների ու նմանների մասին խոսելով՝ դրանց ակամա դարձնում եք ազգի հերոս։

Նրանց վրա չեն կարող ազդել ոչ տեսանյութերը, ոչ հոդվածները, ոչ անհատական կամ համընդհանուր երթերը։ Նրանց եւ այս երկրում չգործող արդարադատությանը դեմ կարելի է առնել միայն ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ։

Այնպիսի ատելությամբ, ինչպես կատենք (կամ՝ ատում ենք) Թալեաթին, Ջեմալին, Էնվերին կամ Աթաթուրքին։ Որովհետեւ եթե դրանք հայ են՝ ուրեմն կարելի է եւ ՑԱՎԸ ՏԱՆԵԼ Թալեաթի, Ջեմալի, Էնվերի կամ Աթաթուրքի։ Իսկ եթե ՄԵՆՔ ենք հայը՝ ուրեմն ՄԵՆՔ պիտի նրանց համար դառնանք Թալեաթ, Ջեմալ, Էնվեր կամ Աթաթուրք։

Դրա համար պետք է զինվել դաժանագույն ատելությամբ, ինքնադատաստան տեսնելու պատրաստակամությամբ եւ իսկական զենքով, որ եթե որեւէ թիկնապահ մեզ հանկարծ հրի, փորձվի ծեծել՝ միանգամից խփենք в упор, այլ ոչ ենթարկվենք ծեծի։
Նրանց թուրքարյուն գենոֆոնդը ուզում է բնաջնջել հայերին։ Ուզում է սպանել։

ՄԵՆՔ պետք է պատրաստ լինենք սպանելու, որովհետեւ, ինչպես ասել է Մաքիավելին՝ «Եթե ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»։
Հիսուսը սովորեցնում է սիրել, բայց մեր սերը նույնպես պետք է լինի 9 տրամաչափի։

Իսկ սերն ու պատերազմը՝ անհամատեղելի են։»

Հետևեք մեզ նաև Telegram-ում