2015թ-ին հնարավոր է Կասպիցի իրավական կարգավիճակի հստակեցումը

Մեծ առաջընթաց է գրանցվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայում և նրա ստորագրումն արդեն իսկ հնարավոր է 2015թ-ին Ղազախստանում կայանալիք համաժողովի ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագաի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին տեղեկացնումէ Ռիա Նովոստին:

«Համաժողովին հաջորդեց փորձագետների ակտիվ, ինտենսիվ աշխատանքը, այդ պատճառով էլ այս համաժողովի ժամանակ մենք կարող ենք  հասնել հետագա համագործակցության համար կարևոր արդյունքների:Եթե Աստրախանում աշխատանքները հաջողությամբ ավարտվեն, ապա հնարավորություն կառաջանա Ղազախստանում համաձայնագրի ստորագրման համար»,-նշելէ  Ուշակովը:

Նա ընգծել է, որ Կասպիցի կարգավիճակի որոշումը առանցքային է հինգ մերձկասպյան երկրների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում