Վատիկանը նորովի Է լուսավորել Է Սիքստինյան կապելան

Վատիկանը նոր սարքավորումներ Է տեղադրել Սիքստինյան կապելայում, որպեսզի լավացնի Միքելանջելոյի ձեռքով արված որմնանկարների լուսավորումը եւ նվազեցնի ԷլեկտրաԷներգիայի ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:

Վատիկանի թանգարաններն աշխատանքների կատարումը հանձնարարել են լուսավորման սարքավորումների Osram գերմանական արտադրողին: Պայմաններից մեկը եղել Է գլուխգործոցներն անխաթար պահելը: Սարքավորումների փոխարինումը ԷլեկտրաԷներգիայի սպառումը կկրճատի 60 տոկոսով:

Սպասվում Է, որ նոր սարքավորումներով հանդերձված Սիքստինյան կապելան առաջինը կտեսնի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այցելուները կկարողանան նոր լուսավորման արդյունավետությունը գնահատել՝ սկսած հոկտեմբերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում