Թուրքիան նոր Սահամանադրություն կունենա

Թուրքիայի Սահմանադրությունը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և այդ հարցը վաղ թե ուշ պետք է լուծվի:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչ Ջեմիլ Չիչեկը: Այս մասին շաբաթ օրը տեղեկացրել է Անադոլու գործակալությունը: Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի, հայտարարել է Չիչեկը:

Ավելի վաղ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Ըստ նրա, չնայած սահմանադրության մեջ 100 կետ փոխվել է, սակայն կառավարությունը չկարողացավ այն ավելի դեմոկրատական դարձնել:

Ներկային վարչապետ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայում օգոստոսի 14-ի նախագահական ընտրություններից հետո անհրաժեշտություն կլինի նոր Սահմանադրություն ընդունել: Նրա խոսքերով, նոր կառավարության նպատակը կլինի դեմոկրատական Սահմանդրության ընդունումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում