Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո ծավալված թուրք-եգիպտական դիվանագիտական սկանդալին հաջորդել է բախումը Անկարայի և Աբու Դաբիի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

ԱՄԷ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի ելույթը դեմ է «դիվանագիտական սովորույթներին և անընդունելի է»:

Ի պատասխան այս հայտարարության` Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել պատասխան խոսքով` նշելով, որ Էրդողանի հայտարարությունը համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին, միջազգային իրավունքին և բարոյական արժեքներին:

ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահն անօրինական էր հայտարարել Եգիպտոսում Սիսիի գլխավորությամբ իշխանության եկած ուժերին: Նա մեղադրել էր նաև այն պետություններին, ովքեր, ըստ Էրդողանի, «օրինականացնում են հանցագործներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում