Արցախում մեկնարկել են Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները

Արցախում մեծ շուքով նշվում է Ստեփանակերտի օրը: Տոնական միջոցառումների շարքն այսօր` սեպտեմբերին 27-ին, սկիզբ է առել վաղ առավոտից։ Առավոտյան սկսվել է նաև մարդկանց հոսքը դեպի քաղաքի կենտրոնում վեր խոյացող Ստեփան Շահումյանի հուշարձան, որի պատվանդանին ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, ծաղկեպսակի և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաև տոնի կապակցությամբ Արցախ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամները շրջայց են կատարել Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում և Վերածննդի հրապարակում: Նրանք ականատես են եղել տոնի կապակցությամբ անցկացվող մարզամշակութային միջոցառումն երին։

Քաղաքի տոնի կապակցությամբ համանման միջոցառումներ տեղի կունենան նաև Ստեփանակերտի այլ հատվածներում, իսկ երեկոյան մայրաքաղաքի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում, տեղի կունենա տոնական համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում