Վրաստանում սգում են Սուխումի կորուստը

Վրաստանում սեպտեմբերի 27-ին նշվում Է Հիշատակի և հուսո օրը: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղկեպսակ Է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրին:

«Այսօր այն օրն Է, երբ ընկավ Սուխումը: Ապագայում մենք կվերադառնանք այնտեղ հաշտության արդյունքում: Սեպտեմբերի 27-ը պատերազմի ավարտն Էր, ապագան կլինի հաշտությունը, Սուխում վերադարձը»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Աբխազիայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել Է շուրջ 20 հազար մարդ, իսկ մոտավորապես 300 հազար մարդ զրկվել Է օթեւանից եւ փախստական դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում