ԻԼԻՊ-ը շրջափակել է Այն ալ Արաբ քաղաքը

ԻԼԻՊ կազմակերպությունը շրջափակել է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ կամ Կոբանի կոչվող քաղաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերը փորձում են կասեցնել զինյալների առաջխաղացումը դեպքի քաղաք և հարձակումներ են գործում կազմակերպության անդամների վրա: Ակտիվիստները տեղեկացնում են, որ կազմակերպությունը վերահսկում է քաղաքի մերձակայքում գտնվող գյուղը, որի անունը չի նշվում:

Վերջին օրերին տեղեկություններ էին ստացվել, որ քրդական ուժերը հաջողություն են գրանցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և կասեցրել են նրա առաջխաղացումը:

Մեկ շաբաթից ավելի իսլամիստները հարձակում են գործել և 3 կողմից շրջափակել Այն ալ Արաբ քաղաքը: Ավելի քան 140 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից:

Քաղաքը կարևոր նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա, թուրքական սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում