Օբաման կոչ է արել բոլոր երկներին միավորվել՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր շաբաթօրյա ավանդական ուղերձի մեջ կրկին խոսել է ռուսական ագրեսիայի մասին, որի դեմ պայքարելու համար պետք է միավորի ողջ աշխարհը: Այս մասին տեղեկացնում է НТВ հեռուստաալիքը:

Օբաման համոզված է, որ ԱՄՆ-ն գտնվում է պատմության ճիշտ կողմում, որտեղ պետք է կանգնեն մնացածները ևս:

«ԱՄՆ-ն գլխավորում է այն բոոլոր ուժերի միավորումը, որոնք պայքարում են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ:Մեր դաշնակցիների հետ միասին մենք կաջակցենք Ուկրաինայի ժողովրդին տնտեսության և դեմոկրատիայի զարգացման ճանապարհին», – նշել է Օբաման:

Ամերիկայի նախագահը հիշատակել է նաև վերջերս Գլխավոր Ասամբելայում տեղի ունեցած իր ելույթի մասին:«Այս շաբաթ ես ավելի շատ երկրների կոչ արեցի կանգնեն պատմության ճիշտ կողմում», – հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում