Մարգվելաշվիլին հանդիպել է Էրդողանի հետ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է իր թուրք գործընկերոջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Մարգվելաշվիլին և Էրդողանը դիտարկել են Վրաստան-Թուրքիա երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր ասպեկտները՝ որպես ռազմավարական գործընկերներ:

Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ լիակատար աջակցություն է ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախկինի նման պաշտպանում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները և շեշտադրում են կատարել եռակողմ համագործակցության հեռանկարների վրա:

«Իմ թուրք գործընկերոջ հետ խոսել եմ տարածաշրջանային անվտանգության հարցերի, վրաց-թուրքական հարաբերություննների խորացման, թուրք-ադրբեջանա-վրացական եռակողմ ծրագրերի իրականցման ծրագրերի մասին:Մենք քննարկել ենք արդեն իսկ սկսված ծրագրերի շարունակման թեմաները, որոնք իսկապես հանդիսանում են տարածաշրջանային կայության և զարգացման նախապայմանները: Մենք քննարկել են նաև Ուկրաինայում առաջացած ամվտանգության հարցրեը և ISIS-ի թեմաները: Պայմանավորվել ենք նաև հետագա համագործակցության վերաբերյալ»,- Վրաստանի նախագահի խոսքերն է փոխանցում Apsny.ge կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում