Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ՄԱԿ-ի հասցեին քննադատություններով է հանդես է եկել :

Ստամբուլում ընթացող Համաշխարհային ֆորումի ժամանակ Էրդողանը կտրուկ է արտահայտվել, որ ՄԱԿ-ում ելույթի իրավունք են տվել հեղաշրջման միջոցով իշխանության եկած Եգիպտոսի նախագահին: Այս մասին տեղեկացնում է TRT-ն:

Էրդողանը հայատարարել է, որ միջազգային կազմակերպությունները ամենևին էլ չեն հետապդնում հումանիտարական կամ բարեգործական նպատակներ, այլ միայն սեփական շահերը:

Հանդես գալով ՄԱԿ-ի նկատմամբ քննադատությամբ Էրդողանը՝ հայտարարել է.

«Աշխարհն ավելին է, քանի ՄԱԿ-ի Անվտանագության խորհրդի մեջ մտնող հինգ երկրները: Մենք թույլ չենք տա այդ երկրներին տնօրինել երկրագնդի ճակատագիրը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում