Հեռացող Բարոզոն ջերմ է արտահայտվել Թուրքիայի վերաբերյալ

Սեպտեմեբրի 29-ին Եվրահանձնաժողովի  հեռացող գլխավոր հանձանակատար Ժոզե Մանուել Բարոզոն կմասնակցի Ստամբուոլում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Hurriyet-ի թղթակիցը բավականին ծավալուն հարցազրույց է ունեցել եվրոպական պաշտոնյայի հետ, որի առավել ուշագրավ դրվագները կներկայացնենք ձեր ուշադրությանը:

Հավատու՞մ եք, որ Թուրքիան ԵՄ-ի հետ ներդաշնակորեն կինտեգրվի:
Ես հավատացած եմ, որ պատասխանը հենց Թուրքիայի մեջ է: Անդամակցությունը կախված է ձեր երկրի պատրաստակամությունից և վստահությունից, թե ինչպես այն կարող է համապատասխանել ԵՄ-ի չափանիշենրչն՝ սկսած այնպիսի առանցքային ոլորտներից, ինչպիսին դեմոկրատիան է, օրենքի գերակայությունը և հիմնարար իրավունքների հարգումը:

Ես իսկապես հավատում եմ անդամակցության գործընթացի չափանիշներին և պարբերաբար դա ասում եմ, սակայն ի վերջո դա Թուրքիան է, որ պետք է առաջընթաց արձանագրի՝ նվաճելով ԵՄ-ի քաղաքացիների սրտերը և մտքերը…

Թուրքիան դեռևս հետաքրքի՞ր է ԵՄ-ի համար: Ի՞նչ կպատահի, եթե Թուրքիան կորցնի Եվրոպան:

Ինչպես նշել եմ, Թուրքիան մնում է ԵՄ-ի առանցքային գործընկերներից մեկը: Այս մասին շատ անգամներ է նշվել Եվրոպական խորհրդում և հանձնաժողովում և ես համոզված եմ, որ սա կլինի սպասվելիք առաջադիմության զեկույցի գլխավոր հաղորդագրություններից մեկը:

Վերցնենք ցանկացած մեծ մարտահրավեր՝ սկսած տնտեսական ճգնաժամից և էներգետիկ անվտանգությունից մինչև միգրացիոն քաղաքականություն կամ ահաբեկչություն Թուրքիան հանդես է գալիս, որպես ռազմավարական գործընկեր և լուծման մի մասնիկը:

Չնշեմ Թուրքիայի առանցքային դերը հարևանության քաղաքկանությունում, որը նաև ԵՄ-ի հարևանությունն է: Թուրքիան ապաստարան եղավ բազմաթիվ սիրիացի և քուրդ փախստականների համար, և դա իսկապես տպավորիչ է: Սակայն այս բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար Թուրքիան ԵՄ-ի կարիքը ևս ունի:Մենք դատապարտված են միասին հաջողության հասնելու: Մեր միջև չօգտագորված մեծ

պոտենցիալ կա:
Սա տատանվում է արտաքին քաղաքականությունից մինչև տուրիզմ, տնտեսություն, առևտուր, էներգետիկա, միգրացիոն քաղաքականություն և վիզային երկխոսություն: Այսպիսով ես նույնիսկ հեռակա կարգով չեմ խոսում Թուրքիան կորցնելու մասին :

ՄԵնք այնքան համատեղ պարտավորություններ և փոխադարձ հետաքրրքություններ ունենք: Բարեբախտաբար, մեր փոխարդարձ հետաքրքրություններն այնքան մեծ ուժ է տալիս, որ ես նմանատիպ սցենար չեմ տեսնում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում