ԵՄ-ի խորհուրդը հետաձգեց Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի մի մասի կիրառումը

Եվրամիության խորհուրդը սեպտեմբերի 29-ին որոշում Է ընդունել մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը հետաձգել Ուկրաինայի հետ ԵՄ-ի ասոցացման մասին համաձայնագրի կիրառումը «ազատ առեւտրի խորը եւ համապարփակ ոգու» մասով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի, ԵՄ-ի եւ Ուկրաինայի՝ սեպտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած նախարարական հանդիպմանը կողմերը համաձայնության են հասել մասամբ հետաձգել ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի կիրառումը:

Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը լրագրողներին հայտնել Է, որ նախարարական հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են, որ «խնդիրները, որոնց մասին Ռուսաստանը հայտարարում Էր ՈՒկրաինայի հետ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի առումով, առկա են եւ մտացածին չեն», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում