Ադրբեջանական հարցը չի ներառվել ԵԽԽՎ-ի օրակարգում

Այսօր Ստրասբուրգում բացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտևի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը:

Ռուսական պատվիրակաությունը զրկված է ձայնի իրավունքից և ԵԽԽՎ-ի ղեկավար մարմիններում ներկայացված լինելուց մինչ այս տարվա վերջը: Նման արգելք դրվել էր դեռևս Ղրիմի դեպքերի ժամանակ: Այդ պատճառով էլ Ռուսաստանը չի մասնակցել նաև նախորդ նստաշրջանին

Չնայած արևմտյան իրավապաշտպանները և ադրբեջանական ընդդիմությունը ակտիվ ջանքեր գործադրեց, սակայն ադրբեջանական հարցը չի ներառվել օրակարգում:

Քննարկման հիմնական թեմաները կլինեն ուկրաինական ճգնաժամը, Եվրոպայում նեոնացիզմի դեմ պայքարը և ահաբեկչական ԻԼԻՊ-ի կողմից ստեղծած իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում