«APR Group»-ի սոցհարցումների արդյունքները իշխանության՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
29/09/2014 17:22
Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սերժի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, ըստ «APR Group»-ի իրականացրած հարցման, հավանություն է տալիս հայաստանցիների 12,6%-ը, թեև փոփոխության անհրաժետությունն ընդունում է 60,1%-ը, բայց հիմնականում՝ մասնակի (72,6%), իսկ 65,5%-ն էլ մասնակցության ցանկություն է հայտնում: Եթե Սերժին «գումարենք» վարչապետին ու ԱԺ նախագահին, ապա կստանանք իշխանությունների վստահության քվեն՝ 27,8%: Շատ ավելի ցածր է գործընթացի նկատմամբ մարդկանց վստահությունը՝ ընդամենը 18%: Ընդսմին, երկրի կառավարման ցանկալի համակարգը որպես նախագահական է պատկերացնում հարցվածների 35%-ը, որպես խորհրդարանական՝ 31%-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում